«Առավոտ» թերթի տպագիր տարբերակի հարգարժան ընթերցողներ
Թերթի այսօրվա համարը մենք չենք հանձնել բաժանորդներին եւ կրպակներին: Պատճառը հետեւյալն է: Մարտի 17-ի համարում մենք գունավոր էջերի պատվեր ունեինք (ի դեպ, պատվիրած տպաքանակի մասը. պայմանագրի համաձայն, հանձնվել է պատվիրատուին): Գունավոր տպագրության համար թերթն անհրաժեշտ է հանձնել տպագրության ոչ թե նախորդ օրը` երեկոյան, այլ` նախորդ օրն առավոտյան` այդպիսիք են մեր տպարանների տեխնիկական պայմանները:
Այդպիսով, այսօրվա թերթի համարը պատրաստ էր երեկ` ժամը 13.00-ին: Եթե նման տեսքով թերթը բաժանվեր այսօր, ապա չէր ներառի երեկվա ամենակարեւոր իրադարձությունը` Արթուր Սարգսյանի մահը: Լույս ընծայել թերթ, որը շրջանցում է նախորդ օրվա գլխավոր իրադարձությունը` ինձ չափազանց ոչ պրոֆեսիոնալ է թվում:
Ահա այն պատճառը, թե ինչու «Առավոտի» այսօրվա համարը չի հայտնվել ընթերցողների սեղանին: Հայցում ենք նրանց ներողամտությունը:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր