1995-ի քարոզարշավի օրերին քվորումի բացակայության պատճառով տապալվում են Գերագույն խորհրդի բոլոր նիստերը: Իսկ պատգամավորների թիվը 260 հոգի էր: Բոլորն ընտրվել էին մեծամասնական ընտրակարգով, երբ Հայաստանը դեռ խորհրդային հանրապետություն էր:
1999-ի խորհրդարանի ընտրությունները բոյկոտող քաղաքական ուժերը հիմնականում մեկ տարի առաջ հրաժարական տված նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին: Ըստ նրանց, ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները պատասխան են տալու սպասվող անխուսափելի կեղծիքների համար: Դավիթ Շահնազարյանն ասում է, որ ապագա խորհրդարանը ներկայացնելու են նրանք, որոնք հեղափոխություններ են իրականացնելու։
Ընտրությունների ֆավորիտ «Միասնություն» դաշինքի առաջնորդ Կարեն Դեմիրճյանն անձամբ գտնվում է առողջապահության ազգային ինստիտուտում, որտեղ նրա թեման բժիշկներն են, ուսուցիչները: Նա այստեղ հիշում է, որ ինքը խորհրդային Հայաստանում 3-4 տարում ապահովում էր 300 հազար աշխատատեղ: Երկու ժամ հետո ինստիտուտ է գալիս դաշինքի նրա թիմակիցը՝ Վազգեն Սարգսյանը: Նա եկել էր հիշեցնելու, որ ուսուցիչներից ու բժիշկներից բացի կա նաեւ բանակը:
2003-ին Տավուշի մարզի բնակիչները ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի հետ հանդիպումներում ունեն խոսքի բացառիկ իրավունք, նրանք դաշինքից արդարություն են պահանջում, ասելով, որ հոգնել են ամեն ինչից։
Կարդացեք նաև
2003-ին ՀՀՇ-ն դժգոհում է, որ իբրեւ քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժ, հայտնվել է ինֆորմացիոն վակուումի մեջ՝ ոչ ոք իրեն եթեր չի տալիս:
2007-ին քարոզարշավից 17 օր առաջ վարչապետ Սերժ Սարգսյանն այցելում է Կենտրոնական Ընտրական հանձնաժողով: Որպեսզի ծանոթանա հանձնաժողովի տեխնիկական հագեցվածությանը: «Տեխնիկական հագեցվածությունը դրական դեր կխաղա արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացման գործում», – ասել է վարչապետը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ