Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյան. արդարադատության որեւէ նախարար դիմե՞լ է դատավորների նկատմամբ այդ հիմքով կարգապահական վարույթ հարուցելու. «Հրապարակ»

Մարտ 17,2017 10:40

ՀՀ  նախկին գլխավոր դատախազ,  ՄԻԵԴ-ում  ՀՀ կառավարության  ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը նշեց, որ 2016 թ. ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ներկայացված հայցերը 60 տոկոսով աճել  են:

– Պարոն Կոստանյան, հասարակության պահանջներից մեկն է. որ ՄԻԵԴ-ի վճիռներով պարտադրվող փոխհատուցումները վճարվեն ոչ թե պետբյուջեից, այլ այն դատավորների գրպանից, որոնց մեղքով Հայաստանի դեմ վճիռներ են կայացվել։

– Իհարկե, երբ որ պետական որեւէ մարմնի գործողությունների կամ անգործության, կամ որոշման արդյունքում վճիռ է կայացվում ընդդեմ երկրի եւ փոխհատուցվում է պետբյուջեից, սա պետությանն իրավունք է վերապահում ռեգրեսիվ հայցով դիմելու ընդդեմ տվյալ պաշտոնյայի եւ նրանից այդ գումարը բռնագանձելու պահանջով։

Դատարանների պարագայում մի քիչ այլ է։ Այսինքն՝ դատարանի, դատավորի անկախությունը ենթադրում է նաեւ ֆինանսական իմունիտետ, եւ դա, ըստ էության, հնարավորություն չի տալիս դատավորից ամբողջական գումարը հետ պահանջել։ Բայց դա, ինչպես արդեն ասացի, հիմք կարող է հանդիսանալ կարգապահական վարույթ սկսելու, եւ եթե դրա արդյունքում դատավորը ենթարկվի կարգապահական պատասխանատվության, դա նաեւ ենթադրում է որոշակի ֆինանսական պատասխանատվություն։

– Նման դեպք կարծես թե չի եղել Հայաստանում։

– Ոչ, նման դեպք եղել է։ Ես արդարադատության փոխնախարար էի (2007 թ.) եւ ինքս միջնորդել եմ արդարադատության նախարարին, մենք կարգապահական վարույթ ենք հարուցել Սյունիքի մարզի 1-ին ատյանի դատավորի նկատմամբ՝

«Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով, որով 5 հազար եվրո փոխհատուցում էր սահմանվել, եւ ես ինքս եմ ներկայացրել արդարադատության նախարարի դիրքորոշումն արդարադատության խորհրդի առաջ։ Եվ այդ դատավորը ենթարկվեց պատասխանատվության՝

խիստ նկատողությամբ եւ 6 ամսվա ընթացքում նրա աշխատավարձի պահումով։

– Դա մոտ 10 տարի առաջ էր, ընդ որում՝ մարզային դատավորի նկատմամբ, ով երեւի Հայաստանի ամենախեղճ դատավորն է եղել, թիկունք չի ունեցել։

– Հասկանում եմ Ձեզ, բայց ճիշտ կլիներ հարցադրումից առաջ ընդամենը ճշտեիք հետեւյալը՝ արդյոք այս ամբողջ ժամանակահատվածում արդարադատության որեւէ նախարար դիմե՞լ է դատավորների նկատմամբ այդ հիմքով կարգապահական վարույթ հարուցելու։ Երկրորդը, դատավորների նկատմամբ կարգապահական պրոցես հարուցելու իրավունք ունի նաեւ

էթիկայի հանձնաժողովը։ Այսինքն՝ մենք ունենք ընդամենը երկու սուբյեկտ՝ արդարադատության նախարար եւ էթիկայի հանձնաժողով։ Ես՝ որպես կառավարության լիազոր ներկայացուցիչ, նախկինում՝ որպես ՀՀ գլխավոր դատախազ, նման իրավասություն չեմ ունեցել եւ չունեմ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031