ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արթիկ – Ալագյազ, Սևան – Գավառ, Գավառ – Մարտունի, Գորիս – Սիսիան ավտոճանապարհներին, Տիգրանաշենի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ – տեղ մերկասառույց է:
Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մ:
Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն