«Մարտի 16-ին, ժամը 19:45-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 18:33-ից մինչև 20:56-ը փրկարարները Մ-2 ավտոճանապարի 163-168-րդ կմ-ի արգելափակումից դուրս են բերել 20 բեռնատար և 20 մարդատար ավտոմեքենա (118 ուղևոր):
Կարդացեք նաև
Ժամը 20:30-ի դրությամբ փրկարարներն արգելափակման մեջ հայտնված «Բուս Վոյաժ» ուղևորափոխադրող ընկերությանը պատկանող «Neoplan» մակնիշի ավտոբուսի ուղևորներին (ՌԴ 28 քաղաքացիների) դուրս են բերել և ուղեկցել մինչև 168-րդ կմ-ը, որտեղից նրանց նույն ընկերության միկրոավտոբուսները տեղափոխել են Գորիս քաղաքի «Միրհավ» հյուրանոց:
ԱԻՆ