Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ոչ մի քաղաքական ուժ չպետք կառավարի բուհական խորհուրդները». Անահիտ Բախշյան (Տեսանյութ)

Մարտ 16,2017 23:11

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը ապրիլի 2-ին պատգամավոր ընտրվելու դեպքում հանդես է գալու օրենսդրական փոփոխության նախագծով, համաձայն որի՝ բուհերի կառավարման խորհուրդները պետք է ապակուսակցականացվեն: «Այդ խորհուրդներում պետք է լինեն գիտխորհրդի մարդիկ, ուսանողներ եւ գործատուներ: Ոչ մի քաղաքական ուժ իրավունք չպետք է ունենա խորհուրդը կառավարել»,-Շենգավիթ համայնքում այսօր ընտրողների հետ  հանդիպմանն ասաց Անահիտ Բախշյանը:

Նա նաեւ նշեց, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները չպետք է աշխատանքային պայմանագիր կնքեն մարզպետի հետ. «Այդ դեպքում տնօրենը դառնում է մարզպետի խամաճիկը եւ հաշվետու լինում նրան, մինչդեռ պետք է հաշվետու լինի աշակերտներին եւ ծնողներին»:

Ըստ Անահիտ Բախշյանի՝ աշակերտական խորհուրդների ձայնը լսելի պետք է լինի, ինչն արդեն իսկ ամրագրված է օրենքով:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031