Մարտի 16-ին «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի շրջանակներում գործող «Արվեստասերների ակումբը» կազմակերպել էր քննարկում «Ինչ է թաքցնում լուսանկարը» խորագրով: Աշխարհի ամենագրավիչ ու մասսայականություն վայելող երևույթներից մեկը, որը մինչ այսօր չի կորցրել իր արդիականությունը: Քննարկումը ինչպես թղթե, այնպես էլ էլեկտրոնային լուսանկարների մասին էր:
Լուսանկարներով հնարավոր է թաքցնել հույզերը, կարգավիճակը: Սա ապացուցվեց հետևյալ կերպ: Ներկայացվում է չորս լուսանկար, որտեղ տարբեր մարդիկ են: Նրանցից մեկը սերիական մարդասպան է: Ներկաները լուսանկարից փորձում են հասկանալ՝ ով է մարդասպանը: Եվ այս փորձը ցույց տվեց, որ մեկ-երկու բացառություն չհաշված, գրեթե անհնար է տարբերել:
«Ինչու մեզ դուր չեն գալիս անձնագրի լուսանկարները: Որովհետև մենք հայտնվում ենք մեզ համար ոչ սովորական իրավիճակում: Փոխարենը լուսանկարներում գործում է «հայելու էֆեկտը»: Մենք մեզ տենում ենք հայելու մեջ, և սելֆին էլ նույն էֆեկտը ապահովում է, այդ պատճառով էլ, երբ մեզ ուրիշն է նկարում, երբեմն ինքներս մեզ չենք «ճանաչում»-նշում է կինոռեժիսոր Սևակ Մանգուշյանը:
Արդեն իսկ մեծ տարածում գտած ֆոտոպատմությունները իրենց ազդեցությամբ գրեթե չեն զիջում վիդեոյին: Դրանք փոխանցում են բոլոր զգացողությունները և հույզերը:
Այս քննարկումների շարքը շարունակական է: Յուրաքանչյուր հանդիպմանը քննարկվում է մեդիա արվեստի մի ճյուղ: «Նպատակն է ճաշակ ձևավորել երիտասարդների, դեռահասների շրջանում, հատկապես, որ այսօր մեր եթերը ողողված է անորակ արտադրանքով: Բայց «վատն» այն է, որ մեր քննարկումներին մասնակցում են միայն արվեստասերները: Թեև դեռ շատ շուտ է այդ մասին խոսել, բայց ավելի հեռահար նպատակ ունենք, որ այսպիսի դասընթաց լինի դպրոցներում, և երեխաները փոքր տարիքից առնչվեն արվեստին»:
Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ