Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը Վլադիմիր Պուտինի՝ Սերժ Սարգսյանին սատարելու մասին

Մարտ 16,2017 23:03

Տեղի է ունեցել  ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որում քննարկվել են թե արտաքին քաղաքական, թե ներքաղաքական, ինչպես նաեւ նախընտրական փուլում կուսակցության գործունեության հարցեր:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՌԴ կատարած իր այցելության եւ ունեցած բարձր մակարդակի հանդիպումների մանրամասները:

«Մենք արձանագրում ենք, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են բոլոր ուղղություններով, որ կա մեծ ներուժ շարունակելու այդ հարաբերությունները թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային եւ հումանիտար ոլորտներում: Ընդհանուր տարածաշրջանային զարգացումների հետ կապված կա փոխըմբռնում: Դուք տեսաք, որ երկու պետությունների նախագահները նաեւ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով անթույլատրելի է համարվում խնդրի ռազմական լուծումը՝ հղում անելով Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով երեք հայտնի սկզբունքների ձեւաչափով խնդիրների հանգուցալուծմանը», ասաց պարոն Շարմազանովը:

Հարցին, թե համացանցում հրապարակումներ են պտտվում, թե Վլադիմիր Պուտինն այս ընտրություններում սատարում է Սերժ Սարգսյանին, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Դա համացանցի կարծիքն է, մենք չասացիք՝ դուք ասացիք: Ես մի բան կարող եմ ասել. ցանկացած պետություն, այն էլ՝ Դաշնակցային Հանրապետություն, շահագրգռված է իր դաշնակցի հետ հարաբերությունների զարգացմամբ շարունակականությունով: Գոնե վերջին 10 տարիների ընթացքում հայ-Ռուսական հարաբերությունները դինամիկ զարգացել են ի շահ երկու պետությունների եւ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման բոլոր ոլորտներում մենք նախ եւ առաջ հիմք ենք ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային ու պետական շահը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031