«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանն այսօր մի խումբ քաղաքացիների հետ Շենգավիթ համայնքի Արշակունյաց 46 և 46/1 հասցեում գտնվող շենքերի բակում նախընտրական հանդիպում ունեցավ զրուցարանում: Ինչպես տիկին Բախշյանը բացատրեց, տեղը պատահաբար չի ընտրել:
Բնակիչները հայտարարեցին, որ նախորդ տարի 43 տարի իրենց ծառայած զրուցարանի տեղում ապօրինի շինություն էր կառուցվել:
Կարդացեք նաև
Բնակիչները դիմել էին Անահիտ Բախշյանին, որի տեւական ջանքերի՝ քաղաքապետարանում հանդիպումների արդյունքում ապօրինի կառույցը քանդվել է, իսկ տեղում կրկին կառուցել են բնակիչների սիրելի զրուցարանը: Վերջինիս հարակից տարածքում ծառեր են տնկել, կանաչապատել, ինչպես նախկինում էր:
Անահիտ Բախշյանը վստահեցրեց՝ եթե ապրիլի 2-ին քաղաքացիներն ընտրեն իրեն, նա կշարունակի ծառայել ժողովրդին:
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ