«Մի հատ լավ ծափահարեք Մհեր Շահգելդյանին»,-Զեյթունի մշակութային տանն այսօր բնակիչների հետ հանդիպմանը «Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավորի թեկնածու Մհեր Շահգելդյանի ելույթից հետո բնակիչներին այս խոսքերով դիմեց ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Ծափերին ի պատասխան Մհեր Շահգելդյանը բղավեց՝ «Հայկական վերածնունդ՝ հաղթանա՜կ…»:
Ապա` Արթուր Բաղդասարյանը հավաքվածներին հարց ուղղեց՝ «ովքե՞ր են իրենց կյանքում փոփոխություններ ուզում»: Դահլիճում ներկա բոլոր քաղաքացիները ձեռք բարձրացրին: Բաղդասարյանը հաջորդ հարցը տվեց՝ «Զեյթունում փող բաժանելու համար ցուցակագրում անո՞ւմ են»: Բնակիչների մի մասը պատասխանեց, որ անում են:
«Ինչ եմ ուզում ասել՝ երկրից հարուստ մարդիկ կան, որոնք կարող են գնել մարդկանց քվեները…Երեւանից հասնում ես Եղեգնաձոր՝ քառասուն արագաչափ կա դրված, իսկ Վայոց Ձորում քիչ չեն գյուղերը, որտեղ քառասունից քիչ մարդ է ապրում: Երկիրը դժվարին վիճակում է: Հասկանանք, որ եթե ապրիլի երկուսին ՀՀ-ում փոփոխություն չեղավ, մեկ տարում արագաչափերից չորս միլիարդի ակտ կգրեն…»,-արձագանքեց Արթուր Բաղդասարյանը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ