Օձուն գյուղում նախընտրական քարոզարշավ իրականացնելու նպատակով գտնվող «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները հարձակման են ենթարկվել:
Դեպքի մանրամասները պարզելու համար Zham.am-ը կապ հաստատեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, Համախմբում կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանի հետ:
– Օձունում քարոզարշավի ժամանակ մի խումբ մարդիկ փորձել են խանգարել, քաշքշել են դաշինքի՝ քարոզ իրականացնող անդամներին: Ամեն կերպ խոչընդոտել են նրանց: Բնականաբար, ոստիկանություն ենք դիմել… Իրականությունն այն է, որ քաշքշել են և թույլ չեն տվել մտնել գյուղ, – պարզաբանեց Ստեփան Մարգարյանը, նշելով, որ դաշինքի ներկայացուցիչների հետ եղել է նաև Ազատ Արշակյանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Zham.am»-ի կայքում: