«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանն այսօր Շենգավիթ համայնքում մի խումբ բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում իրեն այդպես էլ չի հաջողվել նախընտրական շտաբի համար տարածք վարձակալել: Տիկին Բախշյանի փոխանցմամբ՝ մի դեպքում, օրինակ, տարածքի սեփականատերն ասել է, թե ինքը ՀՀԿ-ական է եւ չի կարող Անահիտ Բախշյանին տարածք տալ վարձակալության:
Տիկին Բախշյանը նշեց, որ իրեն տարածք չտրամադրելու եւ ՀՀԿ-ական թեկնածու Սամվել Ալեքսանյանի՝ իր հետ նույն ընտրատարածքում առաջադրված լինելու միջեւ ուղիղ կապ է տեսնում: «Շտաբը չի նպաստելու ձայներ հավաքելուս: Առանց շտաբի էլ ձայներ կհավաքեմ, քանի որ իմ ընտրողներն ու Սամվել Ալեքսանյանին ընտրողները տարբեր մարդիկ են: Այդ առումով Սամվել Ալեքսանյանն ինձ մրցակից չի»,-ասաց Անահիտ Բախշյանը:
Կարդացեք նաև
Նա բնակիչների հետ հանդիպման ընթացքում նաեւ տեղեկանալով, որ «հաց բերող» Արթուր Սարգսյանը մահացել է, հուզվեց, լաց եղավ եւ ասաց, որ նրա մահն իշխանությունների խղճին է մնալու:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ