Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շատ լավ կլիներ, որ հենց գործազուրկները հայտնվեին խորհրդարանում». Հեղինե Բիշարյան

Մարտ 16,2017 21:45

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՀՎԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Հեղինե Բիշարյանի համար այդ ընտրատարածքը բավականին բարդ տարածք է:

«Փողի մրցակցություն կա, բոլոր բնակիչներն էլ խոսում են այդ մասին, կան քաղաքացիներ, որոնց հետ խոսում ենք, ասում են՝ մեր ընտրությունն արդեն կատարել ենք, մեզ ցուցակագրել են քսան հազարով, ամեն տեղ խոսում են փողից, ցուցակագրումից, դա անհավասար դաշտ է ստեղծում մրցակցողների միջեւ, այդ առումով բարդ տարածք եմ համարում»,- ասաց Հեղինե Բիշարյանը:

Նրա խոսքով, ահազանգեր ունեն նաեւ որ ընտրողներին տեղահան են անում, գրանցում տարբեր տարածքներում՝ պարտադրելով քվեարկել այնպես, ինչպես իրենք են ուզում: Տիկին Բիշարյանը չհստակեցրեց, թե հատկապես որ քաղաքական ուժերն են ընտրակաշառք բաժանում, քաղաքացիներին էլ տարբեր տարածքներում միաժամանակ գրանցում:

Անդրադառնալով իրենց ընտրացուցակի թեկնածուներին, որոնց մոտ կեսը երիտասարդ գործազուրկներ են, տիկին Բիշարյանն ասաց. «Բնականաբար, շատ լավ կլիներ, որ հենց գործազուրկները հայտնվեին խորհրդարանում, այլ ոչ թե գործարար, բիզնեսմենները եւ օլիգարխները, որոնք նույնիսկ մեկ օրենքի վերնագիրը չգիտեն, նույնիսկ չգիտեն՝օրենքի նախագիծն ինչպես է օրենք դառնում: Հենց գործազուրկները պետք է հայտնվեն այնտեղ, որտեղ աշխատանք կա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031