Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սարգսյանը պետական պարտքի մասին. պարտք վերցնելն այդքան վտանգավոր չէ, որքան այն, թե ինչպես ես այդ գումարները ծախսում

Մարտ 16,2017 21:30

Տնտեսագետ, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Սարգսյանը պատասխանում է «Առավոտ»-ի հարցերին:

Պարոն Սարգսյան, ՀՀԿ-ի ընդդիմախոսները, տնտեսագետները պարբերաբար մտահոգություն են հայտնում, որ պետական պարտքը հասել է  վտանգավոր շեմին եւ պետության համար դժվար է այն սպասարկել, պետական պարտքն ավելի արագ է աճում, քան` ՀՆԱն:

-Ես չեմ կարծում, որ պետության համար դժվար է պետական պարտքը սպասարկել, նման բան չկա որեւէ տնտեսագետ նման պնդում անելիս պետք է առնվազն թվեր ներկայացնի, բայց նման խնդիր չկա:

Մենք այս վերջին տասը տարիներին երկու ճգնաժամով ենք անցել 2009-ը եւ վերջին ռուսական ճգնաժամը կապված նավթի գների անկման, նրա  նկատմամբ պատժամիջոցների հետ: Երբ տեղի են ունենում նման ճգնաժամեր, պետական քաղաքականությունը, կոչվում է ֆիսկալ ընդլայնողական քաղաքականություն, որի պարագայում պետք է ավելի շատ գումար ծախսել, որպեսզի քո տնտեսությունն անկում չապրի, իսկ դա նշանակում է, որ այդ գումարները պարտքով ենք վերցնում:

Պարտք վերցնելն այդքան վտանգավոր չէ, որքան այն, թե այդ պարտքն ինչպես ես դու ծախսում: Եթե մենք վերցնեինք այդ պարտքը եւ ծախսեինք թոշակ, աշխատավարձ տրամադրելու, աշխատավարձ  բարձրացնելու համար, դա վտանգավոր էր, այդ ճանապարհը ոչ մի տեղ չի տանի: Բայց, եթե մենք վերցնում ենք եւ իրականացնում ենք կապիտալ ներդրումներ, դրանք իրենց հերթին առաջիկա տարիներին աշխատում են եւ գեներացնում են այն ավել եկամուտը, որով պետք է սպասարկվի այդ պարտքը: Երբ մենք խոսում ենք այդ բարձր պարտքի մասին եւ ասում ենք, որ պարտքը բավական բարձրացել է, մենք պետք է նաեւ հիշենք, իսկ որտե՞ղ են ծախսվել, այդ պարտքերը:

Ընդամենը մի քանի տարի առաջ մեր բոլոր մարզերում կար մարզային հիվանդանոցների խնդիրը, այսօր մենք բոլոր մարզերում ունենք ոչ միայն լավ  վերանորոգված, այլ ժամանակակից, բժշկական տեխնիկայով ու նորմալ մասնագետներով հագեցած բժշկական հաստատություններ, ինչը չափազանց կարեւոր է, եթե մենք ուզում ենք ունենալ տարածաշրջանային նորմալ  զարգացում, մարդկանց առողջապահություն եւ այլն: Այնպես որ, այդքան պետք չէ վախենալ պարտքից, ինչքան պետք է հետեւել, թե մենք ինչի վրա ենք այդ պարտքը ծախսում:

Դավիթ Սարգսյանի հետ հարցազրույցի շարունակությունը կարդացեք «Առավոտ» թերթի վաղվա համարում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031