Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանը հանուն իր քաղաքական շահերի պատրաստ է գնալ ծայրահեղ քայլերի. Կարեն Միրզոյան

Մարտ 16,2017 21:21

Մարտի 15-ին Հունաստանի Պելոպոնեսի համալսարանին կից Միջերկրական, մերձավորարևելյան և իսլամական հետազոտությունների կենտրոնի, ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախմբի և Պանդիո համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Կայունությունը և անվտանգությունը Կովկասում. իրադրությունը Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջոցառում, որին ներկա էին Կաթողիկոսականփոխանորդ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը, Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, Հունաստանիխորհրդարանի անկախ պատգամավոր Խարիս Թեոխարիսը, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ ու լրագրողներ։

Միջոցառմանը, որպես հիմնական բանախոս, հանդես է եկել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ով իր ելույթում անդրադարձ է կատարել Արցախում տեղի ունեցող գործընթացներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությանը, կարգավորման գործընթացի ներկա փուլին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության մի շարք խնդիրների։

Իր խոսքում ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանական իշխանությունների կողմից ուժի և ուժի կիրառման սպառնալիքի վրա հիմնվելը շարունակում է մնալ տարածաշրջանում լարվածության պահպանման հիմնական պատճառ և հանդիսանում է հակամարտության կարգավորման ճանապարհին ծառացած գլխավոր խոչընդոտներից մեկը։ Այս համատեքստում նա նշել է, որ հատկապես վերջին շրջանում իրավիճակի հետևողականորեն սրմանն ուղղված Ադրբեջանի գործողությունները և հակամարտության խաղաղ ու վերջնական կարգավորմանը հասնելու ցանկության լիակատար բացակայությունը վկայում են, որ Ադրբեջանը հանուն իր քաղաքական շահերի պատրաստ է գնալ ծայրահեղ քայլերի, ընդհուպ մինչև ռազմական գործողությունների հրահրումը, ինչը և տեղի ունեցավ 2016 թ․ ապրիլին։

Նախարարը շեշտել է, որ միայն շնորհիվ Արցախի պաշտպանության բանակի վճռական գործողությունների հաջողվեց կասեցնել ռազմական ագրեսիայի հետագա ընդարձակումը և պարտադրել Ադրբեջանին հարգել զինադադարի ռեժիմը, որը ցույց է տալիս, թե որքան կարևոր է Արցախի Հանրապետության դերակատարությունը՝ որպես տարածաշրջանային անվտանգության համակարգի անքակտելի մաս և անվտանգության մատակարար։

Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին՝ Կարեն Միրզոյանը նշել է, որ ապրիլյան ագրեսիան կասկածի տակ դրեց խաղաղ կարգավորման հեռանկարները, և շեշտել, որ նման իրավիճակում առաջնային խնդիր է լիարժեք բանակցությունների վերականգնման համար պայմանների ստեղծումը, մասնավորապես, 1994 թ. և 1995 թ. համաձայնագրերով սահմանված հրադադարի ռեժիմի լիակատար վերականգնումը և 2016 թ. մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների անհապաղ իրագործումը:

Ներկայացնելով Արցախում պետականաշինության գործընթացները՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է. «Արցախիպետականության ժողովրդավարական զարգացումն անշրջելի գործընթաց է, ինչի վառ օրինակն է 2017 թ. փետրվարի 20-ին տեղի ունեցած նոր Սահմանադրության ընդունումը։ Անկախ մեր առջև ծառացած մարտահրավերներից, ԱրցախիՀանրապետությունը չի շեղվի իր ժողովրդավարական ուղուց և կշարունակի պայքարը միջազգային հանրության կողմից իր ինքնորոշումը ճանաչելու ուղղությամբ»։

Միջոցառման ավարտին Կարեն Միրզոյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին։

Արցախի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Հունաստան ավարտվել է։

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031