«Ազատություն» ռ/կ. Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ շատ է ցավում «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ:
Այս մասին վարչապետն ասել է Արաբկիր վարչական շրջանում Հանրապետականի քարոզարշավից հետո: Ի պատասխան լրագրողների հարցին՝ արդյոք բացեր կան արդարադատության համակարգում, քանի որ շատերը հենց իշխանությանն են մեղադրում Սարգսյանի մահվան համար, Կարապետյանն ասել է, թե շատ բացեր և շատ անելիքներ կան: