ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի պատճառով
դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Վայքի, Եղեգնաձորի, Սևանի, Մարալիկի, Դիլիջանի, Արթիկի, Ճամբարակի,
Նաիրիի, Լոռու, Ստեփանավանի, Գավառի, Մարտունու, Սպիտակի, Հրազդանի,
Ապարանի, Թալինի, Աշոցքի, Գորիսի, Մեղրու, Սիսիանի, Տավուշի
ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Մեղրու ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր:
Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Կարդացեք նաև
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն