Aravot.am-ը ահազանգ էր ստացել, որ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ԹԸՍ ամբիոնի պրոֆեսոր, ԲՀԿ անդամ, Ծառուկյան դաշինքի ցուցակում 20-րդ համարը զբաղեցնող Մարինա Մարգարյանը ուսանողներին ստիպում է մասնակցել քարոզարշավներին:
Aravot.am-ը բժշկական համալսարանի լրատվության պատասխանատու Տաթեւիկ Գրիգորյանից հետաքրքրվեց` արդյոք ռեկտորը տեղյա՞կ է խնդրին եւ այդ ամենն արվում է ռեկտոր Արմեն Մուրադյանի գիտությա՞մբ:
Բժշկական համալսարանի լրատվական ծառայությունից հարցի վերաբերյալ հետեւյալ պատասխանը ստացանք. «Համալսարանի կանոնադրության համաձայն, համալսարանում քաղաքական գործունեություն իրականացնելն արգելվում է:
Հիշյալ պահանջի կատարումն ապահովելու գործում համալսարանի ղեկավարությունն հետևողական է, սակայն եթե Ձեզ հայտնի է դարձել համալսարանի կանոնադրական հիշյալ պահանջի խախտման որևէ փաստացի դեպք, առաջարկում եմ անհապաղ տեղյակ պահել համալսարանին»:
Կարդացեք նաև
Դժգոհություն արտահայտած ուսանողների անունները, սակայն, իրենց խնդրանքով չենք կարող հրապարակել` ուսանողներին չվնասելու համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ