Այսօր Ավետիք Իսահակյանի կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Եղիշե Չարենց. Դանթեական» խորագիրը կրող մանկական ցուցահանդեսը և գրական ցերեկույթը: Այն հերթականն էր «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամի և Ավետիք Իսահակյանի կենտրոնական գրադարանի կողմից կազմակերպվող ցուցահանդեսներից: Մասնակիցները «Նուռ» նկարչական խմբակի և Նորիկ Խաչատրյանի անվան համար 113 հիմնական դպրոցի սաներն էին:
Միջոցառման կազմակերպիչ Մարիաննա Հախեյանն ասաց. «Երեխաները փորձել են արվեստի միջոցով դատապարտել Հայոց Ցեղասպանությունը: Նրանց կատարած մեծ ու փոքր աշխատանքներով մենք ուզում ենք ցույց տալ, որ հայ ազգը՝ հատկապես հայ մանուկը ապրելու է և արարելու միայն բարին ու միայն բարին»:
Միջոցառման խորագիրը պատահական չէր ընտրված: Մարտի 13-ին լրացավ Մեծ բանաստեղծի 120-րդ տարեդարձը: Դե իսկ երեխաները արտասանեցին Չարենցի ստեղծագործություններից հատվածներ և մի փոքր անդրադարձան նրա կյանքին:
Կարդացեք նաև
Ագապի ԽԱԼԱԹՅԱՆ