Լրահոս
Օրվա լրահոսը

«Cash փողից էն կողմ բան չկա». ՀՎԿ պատգամավորի թեկնածուն՝ ընտրակաշառքի մասին

Մարտ 16,2017 19:01

«Ինչի մեջ մեզ մեղադրել են, միայն ընտրակաշառք բաժանելու մեջ չեն մեղադրել»,- հպարտանում է «Հայկական վերածնունդ» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Կարեն Թումանյանը:

Aravot.am-ի դիտարկմանը, թե ջեմ ու մուրաբա բաժանելու մեջ չե՞ն մեղադրել, պարոն Թումանյանը պատասխանեց. «Որ գնում եք ձեր բարեկամի տուն, դատարկ ձեռով ե՞ք գնում, բա մենք էլ մեր կուսակցականների տուն, որ գնացել ենք, ձեռքի հետ մի բան տարել ենք: Դե թող մի անկապ մարդ ասի, գիտեք՝ ինձ մուրաբա են տվել: Կուսակցության մեջ ավանդույթներ կան, մուրաբան սարքեցին  չգիտես ինչ պատմություն, մարդիկ ջիպեր էին ստանում գյուղապետերը նվերներ ու հինգ հազարով ձայն էին բերում:

Այդ ժամանակ, երբ ՕԵԿ-ը մեծ ձայներ ուներ, կարո՞ղ եք ասել, թե այդ ոնց է լինում՝ տարբեր տեղամասերում ՕԵԿ-ի ձայները տարբեր էին, այսինքն, տեղամաս կար, որ հաղթում էին, տեղամաս կար զրո ձայն էր հավաքում: Դա ինչի մասին է խոսում, թե դա մուրաբայի հաշվին էր: Ժողովուրդը սենց հատկություն ունի, մանավանդ ծախու մասի համար cash փողից էն կողմ բան չկա, մուրաբան դեր չի խաղում, դա ընտրակաշառք չէր էլ կարող լինել»:

Պարոն Թումանյանի խոսքով, ինքը ՕԵԿ-ական չի եղել, բայց միշտ համակիր է  եղել. «Մտեք parliament.am, եթե նույնիսկ կոալիցիայի ժամանակ  ՕԵԿ-ից ավելի ընդդիմադիր նախագծեր մի կուսակցություն տվել է , կասեք` ամոթ քեզ, հարցրեք` ինչու են այդքան ՕԵԿ-ի նախագծերը մերժվել, եթե ինքը կոալիցիա էր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031