Այսօր Գյումրիում Գագիկ Ծառուկյանը սոցիալ-տնտեսական վատ վիճակում գտնվող, վարկերի տակ ընկած ժողովրդի փրկության ծրագիրը ներկայացնելուց հետո անդրադարձավ նաև ՀՀԿ-ի նախապես պայմանավորվածություն ունենալու ու կոալիցիա կազմելու շուրջ պտտվող խոսակցություններին։ «Ինձ ասում են՝ խի՞ եք ուզում վատամարդ դառնալ, իրար հետ պայմանավորված եք, կոալիցիա եք կազմելու, ժողովուրդ ջան, ես իմ պատիվը չեմ վաճառում, ձեր ցավը տանեմ»։
Նա ասաց, թե 2012 թվականին ավելի շատ ձայներ ունենալով՝ կոալիցիա չի մտել, որովհետև չէր կարող կատարել ժողովրդին տված իր խոստումները։ «15 թվականին տեսա՞ք ինչ կատարվեց իմ գլուխը, բոլորդ տեսաք, բա ասում եք՝ պայմանավորված ա, խոսացած է։ Ես իմ ժողովրդի մատը չեմ թողնի փուշ մտնի, արյունահեղության չեմ տանի, միայն ու միայն բարեկեցիկ կյանք պետք է ապահովենք մեր ժողովրդին»,-եզրափակեց Գագիկ Ծառուկյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ