ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է «Ելք» դաշինքի համամասնական ցուցակով ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանի ահազանգի հիման վրա ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերը։
Ըստ ստացված նյութերի՝ պատգամավորի թեկնածուն ահազանգել է, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգվածում գործող «Տորք Անգեղ» մարզամշակութային համալիրում ենթարկվել է հարձակման:
Նախնական տվյալներով՝ 2017 թվականի մարտի 15-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Ելք» դաշինքի անդամները քարոզարշավի նպատակով գտնվել են Երևան քաղաքի ՆորՆորքի 4-րդ զանգվածում գործող «Տորք Անգեղ» մարզամշակութային համալիրի վարչական շենքի մոտ: Մոտենալով մուտքի դռանը՝ վարչական շենքի ներսում նկատել են «Ծառուկյան դաշինք» համամասնական ցուցակով անդամ, ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Ա.Մամոյանի լուսանկարը պարունակող քարոզչական պաստառը, որը համալիրի աշխատակիցներից մեկը` մաքրուհի Նելլի Մերուժանի Պետրոսյանը, վերցրել և տեղափոխել է համալիրի 2-րդ հարկ: Վերջինիս գործողությունները տեսանկարահանելու ընթացքում առաջացել է քաշքշոց, որի ընթացքում փորձ է արվել թույլ չտալ տեսանկարահանումը, պատռվել է պատգամավորի թեկնածուի բաճկոնը:
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները՝ ուսումնասիրության առարկա դարձնելով նաև այդ դեպքի վերաբերյալ մամուլի հրապարակումները։
Կարդացեք նաև
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրենք լրացուցիչ։
ՀՀ Քննչական կոմիտե