Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը կոչ է արել կանանց՝ նոր ուժերով լծվել երկիրը շենացնելու, ավելի անվտանգ և առաջադեմ դարձնելու գործին

Մարտ 16,2017 18:40

Մարտի 16-ին կայացավ ՀՀ վարչապետի «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» 2017 թվականի մրցանակաբաշխության մրցանակների շնորհման հանդիսավոր արարողությունը: Ամենամյա մրցանակաբաշխությունը իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության  աջակցությամբ ՝ ի դեմս «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի:

Կանանց ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խրախուսման, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումները, ըստ արժանվույն գնահատման և սատարման գործին մշտապես իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհուրդը,  որը տարիներ շարունակ առաջ է մղել փոքր և միջին բիզնեսում կանանց ներգրավվածության և առաջխաղացման գաղափարը:

Այսօր արդեն կան բավական թվով գործարար կանայք, բազմաթիվ ոլորտներից, և՛ Երևանում, և՛ մարզերում, ովքեր շատ ակտիվ ներգրավված են բիզնեսի և արտադրության ոլորտներում,  և արդեն վեցերորդ տարին անցկացվող  մրցանակաբաշխությունը դրա վառ ապացույցն է:

ՀՀ տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության մեջ աչքի ընկած կին գործարարներին՝ ՀՀԿ կանանց խորհրդի անունից ,  ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց  խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը հատուկ մրցանակներ է հանձնել:

«Սկսնակ կին գործարար» անվանակարգին արժանացել է Մելանյա Շահինյանը՝ ( Տավուշի մարզ),  մեղրի արտադրության մեջ տարիների փորձառության համար, «Լավագույն կին նորարար» անվանակարգում՝  Ամալյա Գրիգորյանը (Սյունիքի մարզ ) ՝ թոնրի և լավաշի արտադրության ոլորտում զգալի ներդրման համար, «Լավագույն կին գործարար» ՝ Լիդա Սարգսյանը («Լիդա» ֆիրմայի տնօրեն) , «Լավագույն երիտասարդ կին գործարար» անվանակարգում ՝ Նարինե Դավթյանը (Վայոց Ձորի մարզ )՝ « Օժանդակ կրթություն . Ծիածան» մանկապատանեկան ուսումնական կենտրոնի տնօրեն,  և ուրիշներ:

Շնորհավորելով բոլոր մասնակիցներին՝ ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը իր ելույթում նշել է.

«Հայաստանում գործարար կանանց համար այսօր իսկապես տոն է, և արդեն կարող ենք արձանագրել, որ ոչ միայն ունենք բիզնեսում առաջխաղացում ապահոված, իրենց գործունեության մեջ անունը, համբավն ու հեղինակությունը ապահոված գործարար կանայք, այլ նաև ավանդույթներ, լավագույններին ընտրելու ցանկություն՝ նրանց խրախուսելու և մյուսներին օրինակ ծառայեցնելու համար:

Ես շնորհավորում եմ մեր մրցանակակիրներին հենց միայն նրա համար, որ իրենց մեջ ուժ են գտել , որոշում կայացրել, որ այլևս պետք է զբաղվեն այնպիսի գործով, որը կարող է օգտակար լինել թե՛ իրենց ընտանիքի ու գյուղի համար, և թե՛ ողջ երկրի համար: Ու թեև, աերոդինամիկայի օրենքները իրականում գոյություն ունեն  , և դրանք ոչ ոք չեն կարող չեղարկել, այնուամենայնիվ, մենք երջանիկ ենք, որովհետև մեր պետության մեջ ունենք այլ օրենքներ, քաղաքականություն, որը վարում է ՀՀ կառավարությունը՝ նպաստելով   յուրաքանչյուրին առավել հեշտությամբ իր նախաձեռնությունը, ինտելեկտը, ներուժը իրացնելու»:

ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավարը համոզված է, որ կանայք և իրենց բիզնեսը այնտեղ են, որտեղ միտքն է , ինտելեկտը, գիտելիքը, երիտասարդ սերնդի նկատմամբ հոգատարությունը, կրթությունն ու ուսուցումը, մենտորությունը, և իհարկե, կանայք այնտեղ են, որտեղ կա լավ որակ, լավ արտադրություն:

Հերմինե Նաղդալյանը իր խոսքում փաստել է, որ սահմանամերձ գյուղերի մեր կանայք իսկապես սահմանապահներ են՝ հենց միայն նրանով, որ ապրում են գյուղում, շարունակում են գործել, պահել իրենց գյուղն ու իրենց ընտանիքը և դեռ հիմնադրել սեփական բիզնեսը:

Տիկին Նաղդալյանը հատուկ շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկին, այն ծրագրերի ֆինանսավորման և վարկավորման համար, որոնք իրագործվել են նախկինում, և հույս հայտնել, որ դրանք կլինեն շարունակական և հետագայում ևս ավելի մեծ ծավալներով իսկապես կհասնեն իրենց նպատակին: Հերմինե Նաղդալյանը կին գործարարներին մաղթել է՝ նոր ուժերով լծվել երկիրը շենացնելու, ավելի անվտանգ, առաջադեմ, հուսալի և պաշտպանված դարձնելու գործին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031