Ռուսաստանին և Հայաստանին կապում են դարերով եկած բարեկամական կապեր և փոխըմբռնում: Ինչպես հաղորդում է RIA Novosti գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օտար պետությունների, այդ թվում՝ Հայաստանի, դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությանը:
«Հայաստանի հետ մեզ կապում են դարերից եկած բարեկամական և փոխըմբռնման կապեր: Նախօրեին Սերժ Ազատի Սարգսյանի հետ հանդիպումը ցույց տվեց, որ Ռուսաստանը և Հայաստանը՝ որպես դաշնակիցներ, հուսալի կերպով աջակցում են միմյանց՝ համատեղ առաջ մղելով եվրասիական ինտեգրման գործընթացները:
Մեր երկրների միջև հաջողությամբ զարգանում է փոխգործակցությունը էկոնոմիկայում, առևտրում, ներդրումներում, ռազմատեխնիկական ոլորտում: Ընդլայնվում են շփումները զբոսաշրջության, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում: Ռուսաստանը պատրաստ է որպես միջնորդ առավելագույն ջանքեր գործադրել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար»,-ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել Վարդան Տողանյանը: