«Զեյթունի մշակութային կենտրոնում» այսօր կայացավ «Հայկական վերածնունդ» կուսակցության հերթական ընտրարշավը, որի շրջանակում ՀՎԿ ծրագիրն ընտրողներին ներկայացրեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Նա կրկին մատնանշեց, թե արագաչափերի տուգանքների հետեւանքով քաղաքացիներից, որքան միլիոններ են գանձում, թե ինչ սոցիալական խնդիրներ կան: Նա վստահեցրեց, որ ՀՎԿ-ն հետամուտ է լինելու այդ խնդիրների լուծմանը:
Ելույթի ավարտին Արթուր Բաղդասարյանը հավաքված քաղաքացիներին շնորհակալություն հայտնեց, ապա հեռացավ հետնաբեմ: Արդեն միջանցքում որոշ ընտրողներ էին հավաքվել՝ փորձելով մոտենալ Արթուր Բաղդասարյանին: Լրագրողներն էլ նրան հարցեր ուղղել չկարողացան, քանի որ պարզվեց՝ Բաղդասարյանը հեռացել է հետնամուտքով:
Կարդացեք նաև
Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է ՀՎԿ նախագահը խուսափում հարցուպատասխանից, ՀՎԿ պատգամավորի թեկնածու Մհեր Շահգելդյանը բացատրեց, թե նա չի խուսափում լրագրողների հարցերից, պարզապես շտապում էր, քանի որ քարոզարշավի խիտ գրաֆիկ ունի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ