«Այդ իրավիճակը խիստ բացասական է, տարբեր բախումներ լինում են նաեւ այլ ընտրատարածքներում: Քարոզարշավի սկզբնական փուլում էլ էր ակնհայտ, որ բախումներ լինում են»,-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության ընտրարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ջրառատում հնչած կրակոցների դեպքին՝ ասաց ՀՎԿ պատգամավորի թեկնածու Մհեր Շահգելդյանը:
Նրա համոզմամբ՝ նման երեւույթները պետք է կանխել. «Դա անընդունելի է եւ անթույլատրելի: Մեղավորները պետք է պատժվեն»:
«Մեղավորներ տեսնո՞ւմ եք» հարցին Շահգելդյանն այսպես պատասխանեց. «Եթե բախումներ են եղել, բնականաբար՝ խնդիր կա»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ