Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության ընտրարշավի ժամանակ ՀՎԿ պատգամավորի թեկնածու Մհեր Շահգելդյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի՝ քարոզարշավի տասնօրյակն ամփոփող զեկույցին, համաձայն որի՝ ՀՎԿ-ն ընտրակաշառք բաժանողների թվում է: «Ես չգիտեմ՝ որտեղի՞ց եւ ի՞նչ տվյալներ են վերցրել, բայց նման բան գոյություն չունի եւ չի ունեցել, մենք ինքներս ենք պայքարում դրա դեմ»,-վստահեցրեց Մհեր Շահգելդյանը:
Նա խորհուրդ տվեց ընտրակաշառքները փնտրել ուրիշ տեղերում, որտեղ բնակիչներին ֆինանսական մեծ խոստումներ են տալիս:
«Շատ տեղերում առաջարկներ, խոստումներ ու վճարումներ կան»,-նշեց Մհեր Շահգելդյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ