ՕՐՕ դաշինքի անդամները «Էրեբունի» հիվանդանոց են այցելել՝ Ջրառատի դեպքերից տուժած իրենց դաշինքի համակիրներին աջակցելու համար:
Սեյրան Օհանյանը այցելությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեպքերի հետ կապված նրանց հարցեր չի տվել, միայն առողջությամբ է հետաքրքրվել: Նա ասաց, որ հիմա դեպքերից տուժած իրենց համակիրները գտնվում են իրավապահների վերահսկողության տակ:
Սեյրան Օհանյանը նշեց, որ Լեւոն Երանոսյանի հետ հանդիպել է միայն միջադեպի առաջին օրը. «Խնդիրները պետք է հարթվեն եւ համապատասխան ընթացք պետք է տրվի գործող օրենքների շրջանակներում»:
Սեյրան Օհանյանի հետ հիվանդանոցում էին Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը եւ փաստաբան Կարեն Մեժլումյանը:
Կարդացեք նաև
Ավելի ուշ պարոն Մեժլումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ՕՐՕ դաշինքի հետ չի այցելել, հենց հիվանդանոցում է հանդիպել Սեյրան Օհանյանին: Նա ասաց, որ ՕՐՕ-ի համակիրների փաստաբանն է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ