Լրահոս
Օրվա լրահոսը

Իրինա Ղազարյան. «Նախարարը սպանված զինվորի մորն ասաց՝ ինձանից պետք է ներողություն խնդրեք» (Տեսանյութ)

Մարտ 16,2017 16:39

Այսօր կառավարության շենքի մոտ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները կրկին բողոքի ցույց էին անում:

Նախորդ ցույցերից մեկի ժամանակ սեւազգեստ մայրերը փորձել էին մոտենալ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, սակայն ոստիկանները թույլ չէին տվել, ապա նախարարի օգնականը լսել էր կանանց պահանջը՝ հանդիպել նախարարի հետ, եւ խոստացել հանդիպումը կազմակերպել:

Aravot.am-ի հետ զրույցում սեւազգեստ մայրերից՝ Իրինա Ղազարյանը պատմեց, որ իրենք հանդիպել են Վիգեն Սարգսյանի հետ, սակայն այդ հանդիպումը նրանց հիասթափեցրել է:

«Մտել եմ պաշտպանության նախարարի մոտ, ասել՝ տղուս սպանել են, գործը կարճել են, վկա կա, որ տեսել է տղուս: Վիգեն Սարգսյանն ասաց՝ ես իրավասու չեմ: Ասացի, բայց դուք պաշտպանության նախարարն եք, իմ երեխային ես ձեզ եմ տվել: Ինքը նայում ա, նայում ա, ասում ա՝ ես իրավասու չեմ, ինչով կարող եմ օգնել: Ասի, դու ինձ ոչ մի բանով չես կարող օգնել, ես քեզ տղա եմ տվել, դու բարի պիտի լինեիր, որ իմ տղուն սպանել են, էդ գործը բացահայտեիր: Ասացի՝ գիտեք, դուք ինչո՞ւ իրավասու չեք, որովհետեւ դուք բանակում չեք ծառայել, դուք չգիտեք բանակն ինչ ա: Եթե դուք ծառայած լինեիք, կիմանայիք բանակի ներքին «կուխնյան», կիմանայիք ինչ ա կատարվում, զինվորներին ինչ են անում՝ ամեն ստորություն անում են, գործեր են կոծկում: Ինչ ասի Վիգեն Սարգսյանը, պաշտպանության նախարարը սպանված զինվորի ծնողին, ասաց՝ դուք ինձանից պետք է ներողություն խնդրեք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031