Մարտի 16-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ, տենոր Ավագ Պետրոսյանի 105-ամյա հոբելյանին կազմակերպվել էր միջոցառում արտիստի հուշաքանդակի մոտ` Արամ Ավագյանի անվան փողոցում: Միջոցառմանը մասնակցեցին նրա հարազատներն ու օպերային թատրոնի անձնակազմը: Ներկա էր նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոստանտին Օրբելյանը:
Բոլորը հիացմունքով էին խոսում Ավագ Պետրոսյանի՝ թե անձի և թե ստեղծագործական կերպարի մասին: Ավագ Պետրոսյանի օպերային կերպարները բազմազան են եղել և յուրաքանչյուրը դրանցից նա կերտել է առանձնահատուկ կերպով: Սակայն ամենատպավորիչը բոլորի հիշողություններում մնացել է Սարոյի կերպարը:
Ավագ Պետրոսյանի որդին` դիրիժոր եւ դաշնակահար Արա Պետրոսյանը հաղորդեց, որ ապրիլի 21-ին «Անուշ» օպերան նվիրվելու է Ավագ Պետրոսյանի ծննդյան 105 ամյակին: «Իմ հայրն իսկապես լեգենդար մարդ էր»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Ռոզա ԾԱՂԻԿՅԱՆ