«Անկախ նրանից, թե ինչ պաշտոն եմ զբաղեցրել, որտեղ եմ գործունեություն իրականացրել, դուք տեսել եք, որ ես բացառապես սահմանափակվել եմ մասնագիտական հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց»,-այսօր, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը: Լրագրողները Գեւորգ Կոստանյանին հարցրել էին իր`ՀՀԿ համապետական ցուցակում ընդգրկված լինելու մասին:
Հիշեցնենք, Գեւորգ Կոստանյանը ՀՀԿ համապետական ցուցակի 25-րդ հորիզոնականում է:
Ինքը պատգամավոր կաշխատի, թե՝ ոչ, Գեւորգ Կոստանյանը դեռ չգիտի. «Ժամանակը ցույց կտա»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ