Հայաստանի կանանց ազգային հավաքականի չորս անդամներ՝ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ կանանց միջազգային վարպետ, Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գեւորգյանը, այս օրերին Երեւանում նախապատրաստվում են ապրիլի 11-ին Ռիգայում մեկնարկող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությանը: Նրանց պարտիաներ վերլուծել օգնում է հավաքականի անդամ Մարիա Կուրսովան:
Մեր շախմատիստուհիները նախապատրաստությունը շարունակելու են ապրիլի 1-ից 8-ը Ծաղկաձորում կազմակերպվելիք ուսումնամարզական հավաքով: