Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լավրովը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Մարտ 16,2017 14:59

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններին, երբ դրանք վերսկսվեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Regional Post- Caucasus ամսագրին տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակվել է ՌԴ արտգործնախարարության կայքում:

Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանը կարևոր դերակատարում է ունեցել 2007-2009 թվականներին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության վերսկսման գործում: Նրա խոսքով՝ այժմ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը դադարեցված է:

«Բնականաբար, մենք միայն կողջունեինք, որ Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բացվի մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժման համար: Դա, անկասկած, օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին»,- ընդգծել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ Հայաստանը և Թուրքիան ունակ են կարգավորել առկա խնդիրները: «Միևնույն ժամանակ շատ բան է կախված հենց իրենցից»,-հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031