Տարիներ առաջ Հայաստանում մեծ ճանաչում վայելող «Հայք» խմբի նախկին անդամներից մեկը՝ Հրանտ Հովսեփյանը, NTV հեռուստաալիքով հեռարձակվող ռուսական հեռուստաշոուի շրջանակներում առաջին անգամ հանդիպել է իր կենսաբանական մորը՝ լիտվացի Ելենա Իսենգելին, որը պատմել է՝ ինչու է հրաժարվել որդուց:
Կինն ասել է, որ Հրանտի հոր՝ Սեբաստիանի հետ, որը ծնունդով Անգոլայից է եղել, ծանոթացել է Մինսկում ուսանողական տարիներին: Արդյունքում նրանք ինտիմ հարաբերություններ են ունեցել: Այդ ժամանակ Ելենայի կյանքում այլ տղամարդ է եղել, որը զինվորական ծառայության մեջ է եղել: Կինը պարբերաբար այցելել է նրան: Հերթական այցելություններից մեկի ժամանակ Ելենան նրան ասել է, որ իրեն բռնաբարել են, միևնույն ժամանակ հայտնելով իր հղիության մասին: Արդյունքում նրանք ամուսնացել են՝ կարծելով, որ համատեղ երեխա են ունենալու:
Երբ երեխան ծնվել է, պարզ է դարձել, որ նրա հայը ոչ թե Ելենայի սիրած տղամարդն է, ինչպես ենթադրվում էր, այլ անգոլացին: Երեխայի մայրը որոշում է հրաժարվել նրանից՝ սևամորթ լինելու պատճառով, իսկ իր ծնողներին ասում է, որ փոքրիկը մահացած է ծնվել: Բայց որոշ ժամանակ անց ճշմարտությունը բացահայտվում է:
Հետագայում տղային որդեգրում է հայուհի Լարիսա Հովսեփյանը, որը երեխային անվանում է Հրանտ և տեղափոխում Երևան: Լարիսան դաստիարակել է տարբեր ազգությունների որդեգիր 16 երեխաների:
Կարդացեք նաև
28-ամյա երիտասարդը ու նրա կենսաբանական մայրը հանդիպել են հաղորդման շրջանակներում:
Հրանտն այժմ ապրում է Մոսկվայում և զբաղվում է երաժշտությամբ: Հրանտն ասել է, որ եթե կենսաբանական մայրը ժամանակին իրենից չհրաժարվեր, ապա ապագայում շատ կհպարտանար իրենով: Հաղորդման տաղավար է այցելել նաև Հրանտի հարազատ քույրը, որին դաստիարակել է Ելենան:
Հրանտը նաև հայերեն երգ է կատարել՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին:
https://youtu.be/Il0UjGd3Q80