Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թաթուլ Մանասերյան. Հայաստանը և Ռուսաստանը պետք է լինեն առաջին ծիծեռնակները ԵԱՏՄ շրջանակներում ռազմաարդյունաբերական համալիր ձևավորելու առումով (Տեսանյութ). «Ա1+»

Մարտ 16,2017 13:45

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ անդրադարձավ Սարգսյան-Պուտին հանդիպման տնտեսական մասին: «Ռազմատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության վրա հատուկ շեշտադրումներ արվեցին, ինչը ես շատ կարևորում եմ: Իմ համոզմամբ՝ Հայաստանը և Ռուսաստանը պետք է լինեն առաջին ծիծեռնակները ԵԱՏՄ շրջանակներում ռազմաարդյունաբերական համալիր ձևավորելու առումով՝ հատկապես Հայաստանի մեծ գիտական պոտենցիալը հաշվի առնելով»,-ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ խիստ վտանգավոր է համարում ԵՏՄ-ից անհապաղ դուրս գալու բոլոր կոչերը:

«Շատ կարևոր է, որ Հայաստանը շարունակի պրոակտիվ տնտեսական քաղաքականությունը՝ տարբեր ձևաչափերով: Ինձ շատ ուրախացնում է, որ Հայաստանը երբևէ կաշկանդված չէ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման մեկ ձևաչափով սահմանափակվելու, այն ինչ տարիներ առաջ մեզ ստիպեցին ընտրել՝ կամ, կամ: Հիմա Մոսկվայի և Բրյուսելի միջև այդ ըմբռնումը կա, և Հայաստանի համար կաշկանդվածություն չկա: Դա բերում է առևտրատնտեսական կապերի բազմազանեցման և կախվածության վերացման»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031