Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պավել Ֆելգենգաուեր. Հենց այս պատճառով է հետաձգվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման հարցը. «168 ժամ»

Մարտ 16,2017 13:26

«168 ժամի» հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ ՀՀ նախագահը ՀԱՊԿ-ի գործառույթներին բազմիցս է անդրադարձ կատարել, ՀՀ նախագահը ճիշտ շեշտադրումներ է կատարում՝ նշելով, որ ՀԱՊԿ պայմանագրերի խախտումը հարվածի տակ է դնում կազմակերպության հեղինակությունը, ինչն էլ տեղի է ունենում կազմակերպության հետ ներկայումս։

Ըստ նրա՝ ստացվում է, որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի և իր գործընկերների՝ անվտանգության ոլորտում երկկողմ հարաբերությունների մի ամբողջություն է, որտեղ ՀԱՊԿ անդամ երկրները հետաքրքրված չեն միմյանց անվտանգության խնդիրներով և դրանցում չեն տեսնում իրենց շահը, այդ թվում՝ Հայաստանը, որին չեն կարող հետաքրքրել Բելառուսի, Ղազախստանի խնդիրները կամ Ռուսաստանի քաղաքականությունը Սիրիայում։

«Ահա այսպիսի բարդ պատկեր է ստացվել ներկայումս։ Հայաստանը միացել է ՀԱՊԿ– ին՝ հանուն Ռուսաստանի, իսկ ինչպես ՌԴ նախագահ Պուտինն էր ասել Դուշանբեում՝ ՀԱՊԿ-ը Միջին Ասիային սպառնացող վտանգների վերացման նպատակով է ստեղծվել, և Հայաստանը չի մտնում այն հարցերի շրջանակի մեջ, որոնցով պետք է զբաղվի ՀԱՊԿ-ը։

Այնուամենայնիվ, յուրաքանչյուր երկիր հնարավորություն ունի դիմել ՀԱՊԿ-ին անհրաժեշտության դեպքում, երբ իր սահմանների նկատմամբ ոտնձգություն կատարվի, այդ դեպքում, եթե ոչ՝ Ղազախստանը, Բելառուսը, ապա՝ Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել՝ հանուն ՀԱՊԿ-ի հեղինակության և հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների։

Ես կարող եմ այսպես բացատրել ՝ օրինակ, Աստանայի համար ԼՂ հակամարտությունը կարևոր հարց է, Նազարբաևը, բնականաբար, ջանում է պահպանել իր լավ հարաբերությունների դինամիկան Ադրբեջանի հետ, քանի որ ղազախաադրբեջանական հարաբերություններում գերիշխում են բիզնես շահերը։ Հենց այս պատճառով է հետաձգվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման հարցը։ Չի բացառվում, որ Աստանային հաջողվի արգելափակել այս հարցը։ Մոսկվան ևս կարող է ճնշումներ բանեցնել Աստանայի նկատմամբ՝ Երևանին սիրաշահելու նպատակով, սակայն Մոսկվայի համար այսօր Աստանան ևս շատ կարևոր գործընկեր է, հաշվի առնելով սիրիական գործընթացները, որում հատուկ դերակատարություն է տրվել Նազարբաևին, ուստի Պուտինն այսօր հանուն Հայաստանի չի նեղացնի Նազարբաևին, կփորձի չնեղացնել նաև Հայաստանին։ Այսօր ՌԴ իշխանությունները ՀԱՊԿ-ի աշխատանքները կարգի գցելու ժամանակ, ըստ էության, չունեն»,- նման տեսակետ հայտնեց Ֆելգենգաուերը։

Ուստի, նրա համոզմամբ՝ չի բացառվում, որ նույնիսկ ՀԱՊԿ առաջիկա գագաթաժողովի ժամանակ ՀԱՊԿ քարտուղարության որոշումն անտեսվի և ՀՀ ներկայացուցիչ չնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Պավել Ֆելգենգաուերի համոզմամբ՝ ռուսական կողմը կփորձի մեղմել հայկական կողմի դժգոհությունները՝ ինչ-որ «փոխհատուցում» տրամադրելով։ Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա, ըստ նրա, ներկայումս լուրջ ճգնաժամի մեջ են ռուս-բելառուսական հարաբերությունները ԵԱՏՄ-ի շրջանակում, որի ֆոնին ԼՂ հակամարտության և Հայաստանի թեկնածուի հարցը Բելառուսը նույնիսկ չի նկատում և լուրջ խոչընդոտներ չի ստեղծի։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031