«Ժողովուրդ-ը դրամատուրգ, ռեժիսոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Վահրամ Սահակյանից հետաքրքրվել է՝ արդյոք կողմնորոշվել է, թե ում է ձայն տալու ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Անդրադարձել ենք այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի արվեստի մարդու դիրքորոշումը մեր երկրի համար շրջադարձային այս փուլում։
– Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անի ժողովրդի լայն հատվածը, որը քաղաքական ուժերից եւ ոչ մեկի նկատմամբ վստահություն չունի։
– Թող մարդիկ ազնիվ լինեն, ոչ ոքի չխաբեն, այդ ժամանակ իրենց ամեն ինչ կտրվի։ Եթե տաքսու վարորդը բողոքում է, որ լավ չի կյանքը, բայց իր մեքենան կեղտոտ է, այդ մարդուց զզվում ես, մտածում ես՝ իրեն հասնում է, պետք է վատ ապրի… Թող իրենք իրենց գործն անեն, նոր իշխանությունից ու ընդդիմությունից բան պահանջեն։
Մարդիկ գալիս, նայում են «Մեա կուլպան» եւ ակտիվորեն արձագանքում են քաղաքական թեմաներին, բայց հենց իրենց արարքն է ներկայացվում, որն իշխանության հետ կապ չունի, չեն հասկանում, չեն ծափահարում, անգամ նեղվում են։
Կարդացեք նաև
– Գուցե Ձեր մեսիջը տեղ է հասնում…
– Դե, շատ քիչ, շատ քիչ։ Որ ասում եք՝ ինչ եք անում, ասեմ՝ ես դա եմ անում, չեմ կարող Արթուր Բաղդասարյանի կենսագրությունն իմանալ, ինձ թվում է՝ դրանից հետո կհիվանդանամ։
– Հանրության լայն զանգվածներ կարծիք են հայտնում, որ առաջադրված թեկնածուներից շատերի անցյալը, կենսագրությունը մաքուր չէ։
– Ես ճանաչում եմ վարչապետին, քաղաքապետին։ Քաղաքապետին ճանաչում եմ որպես աշխատասեր մարդ, ո՞նց կարող եմ վատ բան ասել։ Աշխատասեր մարդ է նա, ես կընտրեի, ուրիշ մարդու մասին էլ տեղյակ չեմ։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում