Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերը կարձագանքեն Պուտինի հնչեցրած այս առաջարկին. «Ժողովուրդ»

Մարտ 16,2017 13:12

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ազգային արժույթներով փոխհաշվարկների անցումը կարող է հիմք հանդիսանալ հետագայում մեկ միասնական արժութային գոտու ներդրման համար։ Իրականում սա լրջագույն մարտահրավեր կլինի Հայաստանի համար, թեեւ հնարավոր է՝ ունենա նաեւ իր դրական հետեւանքները։ Սակայն ինչպես այս, այնպես էլ բազմաթիվ այլ կարեւորագույն հարցերի շուրջ հայկական փորձագիտական եւ, ինչու ոչ, քաղաքական տիրույթում քննարկումներն իսպառ բացակայում են։

Եվ մինչ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ քարոզչական այս փուլում զբաղված են ամբոխահաճո հայտարարություններ անելով՝ գազի սակագինը 25 տոկոսով նվազեցնելու, Հայաստան-Իրան նոր գազատար կառուցելու եւ այլ անիրականանալի ծրագրերի շուրջ, մեզ հրամցվում են նոր ծրագրեր եւ մեխանիզմներ, որոնց իրագործումը հանգեցնելու է Հայաստանի ինքնիշխանության՝ էլ ավելի թուլացման։

Հիմա հետաքրքիր է՝ վաղը, մյուս օրը արդյո՞ք ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերը՝ իրենց «վունդերկինդ» տնտեսագետներով կարձագանքեն Պուտինի հնչեցրած այս առաջարկին եւ արդյոք հանրությանը կիրազեկեն, թե դա ինչ հետեւանքների կարող է հանգեցնել։ Թե, ինչպես միշտ, նրանց գերակշիռ մասը կնախընտրի Ռուսաստանի, առավել եւս՝ Վլադիմիր Պուտինի մասին միայն լավը կամ ոչինչ սկզբունքով շրջանցել նաեւ այս հարցը՝ մնալով «անշառ» տնտեսական հարցերի ռեպերտուարի շրջանակներում:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031