Գաղտնիք չէ, որ Հայաստանը, լինելով տարածաշրջանում ՌԴ միակ դաշնակիցը, բազմիցս ամենաբարձր մակարդակում դժգոհություն է հայտնել ռուս-ադրբեջանական միլիարդավոր դոլարների հասնող ռազմական գործարքներից։ Այս համատեքստում հատկանշական է մինչեւ Պուտինի հետ հանդիպումը եւ Գերասիմովի հայտարարությունը Սերժ Սարգսյանի՝ ՄԳԻՄՕ-ում ելույթի ժամանակ կատարած շեշտադրումը։
«Մինչեւ 2016 թվականը մեր գործընկերները մեզ համոզում էին, որ, պատերազմական քարոզչություն եւ հակահայկական հիստերիա տարածելով, Բաքուն լուծում է սեփական ներքաղաքական խնդիրները։ 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա ռազմական արկածախնդրությունը Լեռնային Ղարաբաղի դեմ դարձավ Բաքվի հենց այդ երկարամյա ռազմատենչ հռետորաբանության եւ քաղաքականության մարմնավորումը՝ ի հակադրություն իր հողում սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու Արցախի ժողովրդի ցանկության»,- ընդգծել էր Սարգսյանը։
Սա թերեւս ապրիլյան պատերազմական իրադարձություններից հետո Հայաստանում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի խոսքի տրամաբանական շարունակությունն է։ Այդ հանդիպմանը Սարգսյանը հատուկ ընդգծեց, որ «Ռուսաստանից ձեռք բերված սպառազինությունը» կիրառվեց հայկական կողմի դեմ, իսկ երկրորդ նման սադրանքը կհանգեցնի «լայնամասշտաբ օպերացիայի»։
«Ռուսաստանը, հաշվի առնելով հակամարտության գոտում լարված իրավիճակը, բավականին բարդ դրության մեջ է։ Այն մի կողմից փորձում է պահել իր ազդեցությունը տարածաշրջանում, իսկ մյուս կողմից սանձել Ադրբեջանին եւ փորձել մոտեցնել հակամարտող կողմերի դիրքորոշումները»,- արձանագրում է ՌԴ Արեւելագիտության ինստիտուտի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանղր Սկակովը:
Կարդացեք նաև
Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում