Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական հարաբերությունների նոր հանգրվանը. «Հայոց Աշխարհ»

Մարտ 16,2017 12:57

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ռուսաստանի մայրաքաղաք կարեւոր նշանակություն ուներ ոչ միայն ավանդաբար բարեկամական բնույթ ունեցող հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման, այլեւ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների նախօրեին մտքերի ու տեսակետների փոխանակման առումով։

Նկատենք հետեւյալը. նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցի օրակարգում ներառված էին այնպիսի միջոցառումներ, որոնք կազմակերպվում են ոչ բոլոր բարձրաստիճան հյուրերի համար, եթե անգամ նրանց այցերը Մոսկվա պաշտոնական բնույթ են ունենում։ Դրանց շարքում կարելի է առանձնացնել այցի առաջին օրը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում տեղի ունեցած հանդիպում-դասախոսությունը, որի ընթացքում մեր երկրի ղեկավարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության ներկա հանգրվանի հիմնական գերակայությունները։
Նույն նպատակն էր հետապնդում նաեւ Ս.Սարգսյանի հոդվածի հրապարակումը այս տարի իր 100-ամյակը նշող ռուսաստանյան հեղինակավոր «Իզվեստիա» թերթում։
Միաժամանակ Ս.Սարգսյանի կողմից իր այցի սկզբում առաջադրվեցին, իսկ հետագա բանակցությունների ընթացքում քննարկման առարկա դարձան հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության հետագա ընդլայնմանն ուղղված կոնկրետ առաջարկներ։ Այն, որ նախագահի այցին զուգահեռ Մոսկվայում տեղի ունեցավ նաեւ Ռուսաստանի ու Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբների պետերի՝ Վ.Գերասիմովի ու Մ.Հակոբյանի հանդիպումը, գալիս է հաստատելու այդ հանգամանքը։

Մասնավորապես ուշագրավ էր հայկական կողմի առաջարկը Գյումրիի ռուսական ռազմահանգրվանին կից ռազմական ոլորտի արտադրական համալիրի կառուցման մասին, որի արտադրանքը կարող է հետաքրքրել ոչ միայն մեր երկրին, այլեւ Հայաստանի հարեւաններին։

Դրանով հանդերձ, նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի ընթացքում ծրագրված հիմնական հանդիպումը նրա բանակցություններն էին Վ.Պուտինի հետ, որոնց ընթացքում քննարկված բազմաթիվ ավանդական օրակարգային հարցերի կողքին կարեւորվում էին երկուսը՝ սահմանադրական բարեփոխումից հետո մեր երկրին սպասող գլխավոր քննության՝ խորհրդարանական ընտրությունների հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքի վերջնական հստակեցումը եւ, իհարկե, Ղարաբաղյան բանակցային գործընթացի ներկա վիճակն ու տարածաշրջանային խաղաղության պահպանման հեռանկարները։
Ռուսաստանի նախագահն ինքը ցրեց այդ հարցերից առաջինի վրա վերջին տարիներին կուտակված անորոշության թանձր մառախուղը, որի քողի տակ մեզանում հաճախ ենթադրություններ էին արվում՝ այդ գործընթացի հանդեպ ռուսական կողմի ոչ միանշանակ վերաբերմունքի մասին։

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031