Լրահոս
Օրվա լրահոսը

Հ1-ը բանավեճեր կկազմակերպի. «Հայկական ժամանակ»

Մարտ 16,2017 12:54

Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական ծրագրերի տնօրեն Հարություն Հարությունյանն ասաց, որ «Հ1»-ը պատրաստվում է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ներգրավված քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ հեռուստաբանավեճեր կազմակերպել։

– Պարոն Հարությունյան, ինչո՞ւ հանրային հեռուստաընկերության եթերում նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում հեռուստաբանավեճեր չեն կազմակերպվում խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջեւ:

– Եթե նկատել եք, մենք հիմնականում լուսաբանում ենք ոչ թե ռեյտինգային թեկնածուներին, այլ՝ կուսակցությունների եւ դաշինքների քարոզարշավը։ Այս առումով մենք համարում ենք, որ սա խորհրդարանական ընտրություններ են։ Եվ ոչ թե ռեյտինգային թեկնածուներին պետք է ավելի շատ անդրադարձ կատարենք, այլ կուսակցություններին, նրանց ծրագրերին եւ նրանց լիդերներին։

Բանավեճերի մասով, իհարկե, ի սկզբանե ես նախատեսում էի, որ նման մի բան պետք է լիներ եթերում, ուղղակի ֆիզիկապես չհասցրինք՝ ժամանակի առումով։ Հիմա, այս պահին մենք մտածում ենք մի ձեւաչափի մասին, ըստ երեւույթին «Օրակարգ» ծրագրով արդեն ամբողջականացրած կներկայացնենք, թե ինչպես ենք դա պատկերացնում։ Ուղղակի հիմա հստակ օրը եւ ժամը չեմ կարող ասել, որովհետեւ պետք է նայենք, թե ինչ ձեւաչափ ենք ընտրում, որպեսզի կարողանանք հանրությանը ներկայացնենք բոլոր կուսակցություններին հավասարապես եւ բոլոր կուսակցությունների առաջնորդներին կարողանանք հավաքել մի տեղ ու կազմակերպել այդ բանավեճը։

Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031