Սերժ Սարգսյանի այցը Ռուսաստանի դաշնություն բավականին հաջող անցավ՝ եւ հանդիպումների, եւ այցի ժամանակ արված շեշտադրումների առումով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը. «Կոնկրետ արդյունքներից կարելի է համարել երկու նախագահների համատեղ հայտարարությունը, որտեղ որոշ խնդիրների շուրջ շեշտադրումները հստակ դրվել են: Պետք է նշեմ 5-րդ կետը հայտարարության, այնտեղ խոսքը գնում է, որ կողմերը շարունակելու են երկկողմ համագործակցությունը եւ կարեւոր շեշտադրումն այն է, որ հատուկ նշվում է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովումը»:
Քաղաքագետի խոսքերով՝ ուշադիր վերլուծաբանների եւ քաղաքական գործիչների ուշադրությունից չվրիպեց այն հանգամանքը, որ Պուտինն առանձնահատուկ անդրադարձ էր կատարել նաեւ ՀՀ-ում ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին.
«Չնայած ելնելով ներքաղաքական զարգացումներից՝ դրա կարիքը այդքան էլ լուրջ չէ»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ