Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը պետգույքի մասին՝ «Քրթ կտրելու ենք»

Մարտ 16,2017 12:35

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստին Պետական գույքի կառավարման ոլորտին տրված հանձնարարականների վերաբերյալ ոլորտի ղեկավարի, այսինքն` վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանից հետաքրքրվեց, թե դրանք ինչ փուլում են: Նա Մարկոսյանին հարցրեց՝ պետական մասնակցություն ունեցող հիմնարկների հետ կապված հանձնարարականներ էին տրվել, որպեսզի իրենք ամփոփեին ֆինանսական արդյունքները. «2017 թվականին ի՞նչ ցուցանիշներ ենք դնում իրենց առաջ, ո՞վ է ծրագիրը փոխում, ո՞վ է ավելի տրամաբանական աշխատանք տալիս: Նյութերը պետք է, որ ամփոփված լինեին, աշխատանքները ներկայացրե՞լ են»:

Պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալն էլ պատասխանեց, որ չնայած հանձնարարականի ժամկետն այսօր է լրանում, բայց երեկ ամփոփել են կառավարության արած առաջարկությունները եւ ավելացնելու են իրենց առաջարկությունները, որտեղ հարցերի պատասխանները կան:

Կարեն Կարապետյանն էլ ասաց. «Էն ինչ որ անհույս ա, տարեցտարի այ ըսենց գլորվում ա, վերացնում ենք: Էն, ինչ որ ծրագիրը պրինցիպիալ փոխում է, եւ մենք հասկանում ենք, որ կարա փոխի, շանս ենք տալիս անելու: Էլ երկար-բարակ չենք անում, քրթ՝ կտրելու ենք: Էն որ տարեց տարի գալիս ա, չենք հասկանում ինչի ենք մենք սուբսիդավորում, արդյունք չկա, անձնակազմ ա պահում եւ այլն, կտրում ենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031