Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային հանրությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ: Ինչպես հաղորդում է Haqqin ադրբեջանական գործակալությունը, Ալիևը նման հայտարարությամբ հանդես է եկել Բաքվի գլոբալ 5-րդ ֆորումին:
Նա նշել է, որ Երևանն իբրև թե «ամեն ինչ անում է, որպեսզի պահպանվի Արցախի ստատուս-քվոն»: «Բայց ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցային գործընթացի միջնորդ երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ ստատուս-քվոն պետք է փոխվի»,-ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ Բաքուն բոլոր պետությունների հետ կառուցում է լավ հարաբերություններ, բացառությամբ Հայաստանի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ