Ս. թ. մարտի 9-13-ը Սանկտ Պետերբուրգում կայացել է «Պետերբուրգյան գարուն-2017» արվեստների միջազգային մրցույթը:
Մրցույթն իրականացվել է 9 անվանակարգերում և ժանրերում` «Պարարվեստ», «Էստրադային երգեցողություն», «Ակադեմիական երգեցողություն և Երգչախմբային արվեստ», «Ժողովրդական երգեցողություն», «Գործիքային արվեստ», «Թատերարվեստ», «Կրկեսային արվեստ», «Կերպարվեստ», «Հեղինակային երգ»:
Այս հեղինակավոր մրցույթում իրենց մասնակցությունն են բերել ավելի քան 80 համույթներ և 450 մենակատարներ` Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Սլովակիայից:
Հայաստանյան մասնակից Ալեքսանդրա Կուզմինան, ով ներկայացնում է Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը (լարային բաժնի X դասարան, դասատու` պրոֆեսոր Գագիկ Սմբատյան) «Գործիքային արվեստ» անվանակարգում արժանացել է հաղթողի կոչման և առաջին մրցանակի:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին