Քարե դարն ու ֆեոդալիզմը մնացել են ետեւում, իսկ ավազակությունն ու բռնությունը բնավ քարե դարի ու ֆեոդալիզմի արարմունք չեն։ Մեծ հաշվով՝ հարստահարությունը, կեղեքումը, սրի քաշելը գրեթե ժամանակ ու տարածություն չեն ճանաչում։
Սեփական կուսակցության, դաշինքի, ընտրությունները հաղթելու «խաթեր» մաուզեր ու դանակ քաշողները, ատրճանակից փամփուշտ արձակողները նույն վայրկյանին կործանում են Հայաստանի ոչ թե ապագան, այլ անվերապահ ներկան, կրակում են ուղիղ նրա կենսական գիտակցության մեջ, մարում են այդ գիտակցության գուցե թե վերջին հնարավորությունը, փորձը։
Ոչ մի խիստ պատիժ այլեւս ի զորու չէ վերականգնել այն բացը, որի հեղինակը բռնությունն է։ Առհասարակ, բռնարարքը պատժաչափով ու պատժատեսակով միայն սրում է իր ներկայությունը, ինքն իրեն խոստանալով ուրույն ու պարզ հարատեւություն։ Ընտրությունների «խաթեր» կրակողներին, արյուն թափողներին որքան ուզում եք պատժեք, միեւնույն է, վերջին հաշվով, նրանց բռնարարքն արդեն կյանքի է կոչված, եւ բռնարարքից դեռ տասնյակ տարիներ առաջ նրանք ամբողջովին ընդունել են իշխանությունների պատվաստը, նոր շիվեր ու կանաչ տերեւներ են տվել։
Արամ ՊԱՉՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում