2017թ-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բոլորVisa քարտապաններին հնարավորություն է ընձեռում օգտվել “Հատուկ առաջարկից”, որի շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով վճարումներն ապրանքների և ծառայությունների դիմաց կլինեն ոչ միայն հարմարավետ, այլև թույլ կտան խնայել դրամային միջոցներ՝ արտասահման մեկնելիս:
“Հատուկ առաջարկի” շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները, ճանապարհորդելով Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի մի շարք երկրներում, կկարողանան ստանալ զեղչեր` մինչև 40%, օգտվել այնպիսի ակցիաներից, ինչպիսիք են` մեկ ծառայություն ձեռք բերելու դեպքում երրորդը ստանալ անվճար, խոշոր գնումներ կատարելիս` գումարի մի մասի վերադարձ, ինչպես նաև նվերներ` Visa քարտով վճարում կատարելով հետևյալ ոլորտի առևտրային կետերում.
• հյուրանոցներ, ռեստորաններ և սրճարաններ, թանգարաններ,թատրոններ,
• հագուստի, զարդերի, աքսեսուարների, օծանելիքի, քաղցրավենիքի խանութներ,
• նավով, ավտոբուսով, հեծանիվով շրջագայելիս,
• SPA-կենտրոններ, լողավազաններ այցելելիս,
• VIP ծառայություններից օգտվելիս,
• մեքենա, մոտոցիկլ վարձակալելիս, օդապարիկով, ինքնաթիռով թռչելիս,
• պրոֆեսիոնալ ֆոտոնկարահանման ծառայություններից օգտվելիս,
• առցանց գնումներ կատարելիս:
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապաններին հասանելի են Visa միջազգային վճարային համակարգի հետ համագործակցող ավելի քան 70 առևտրային կազմակերպություններ, ինչպիսիք են` Calvin Klein, De Passion, Best Western Hotels & Resorts, Luxury Flight, Larusmiani, Benson & Clegg, Princess Cruises, BCBGMAXAZRIA, Madam Tussauds, Wilson Leather, eBags:
Կարդացեք նաև
Ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է այցելել հետևյալ հղմամբ