Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք թույլ չենք տա, որ դուք իշխանության գաք» (Տեսանյութ)

Մարտ 16,2017 11:39

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Զոյա Թադեւոսյանը եւ ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված թեկնածու, պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:

Հռիփսիմե Ջեբեջյան– Տիկին Թադեւոսյան, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի խաղաղության ծրագիրը ամենաշատ քննադատված ծրագրերից է, ինչո՞ւ պետք է հաղթած կողմը խաղաղության կոչով հանդես գա՝ հաշվի առնելով, որ հակառակորդը չի ուզում խաղաղություն, կրակում է մեր զինվորի վրա:

Զոյա Թադեւոսյան- Խաղաղության խնդիրը դրված է ոչ թե ՀԱԿ-ի նախաձեռնությամբ, այլ խաղաղության պայմանագրի հանգուցալուծման հարցով այսօր ավելի շատ պատասխանատվություն ունի ՀՀԿ-ն, որը անընդհատ բանակցում է եռանախագահողների հետ, եւ պետք է որոշում կայացնի, թե ինչ ենք ունենալու ի վերջո՝ հրաժարվելո՞ւ ենք ստատուս քվոյից, պատերա՞զմ ենք սկսելու, թե՞ խաղաղություն ենք հաստատելու: Այն, որ խաղաղություն հաստատելը արդիական է, ապացուցում են նաեւ վերջին գործընթացները, որտեղ ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ Ալիեւին Օլանդը առաջարկում է, որ արդեն ստատուս քվոն իրեն չի արդարացնում, ժամանակն է վերսկսելու բանակցությունները, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու: Կարծում եմ՝ այդ առաջարկը եւ մեզ մոտ, եւ Ադրբեջանում տեղ կգտնի: Այսօր կա արդեն Ալիեւի կոչը, որ պետք է վերսկսել բանակցությունները: ՀՀԿ-ն չի կարող ապահովել այդ անվտանգությունը, չունի ռեսուրսներ:

Լեւոն Մարտիրոսյան– Նախ՝ չեմ կարծում, որ ՀԱԿ-ը հնարավորություն ունի հաղթելու եւ իրագործելու որեւէ մի կարգախոս՝ անկախ նրանից, թե ինչպես է կոչվում: Խնդիր ունեն շեմ հաղթահարելու: Որեւէ մեկը չի կարող խաղաղությանը դեմ լինել: Փոխզիջումային տարբերակին որեւէ մեկը դեմ չի: Երկրորդ կողմը՝ Ադրբեջանը, համաձայն չէ, իրենք կողմ են միայն, որ հայաթափվի ԼՂՀ-ն, ու դրանից հետո հարց է՝ խաղաղություն կապահովվի՞: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ՀՀԿ-ի գործը բարդ է, պետք է ցուցադրի, թե ինչ է արվել իշխանության տարիներին եւ ինչ առաջարկներ ունի: Եղել են բացթողումներ եւ մեծ առաջընթաց: Խոսքի ազատության բարձր մակարդակ ունենք, որին հասել ենք նախագահ Սարգսյանի օրոք: Ունենք 4 ընդդիմադիր կուսակցություններին պատկանող հեռուստաալիքներ, չեմ կարծում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք դա հնարավոր էր: Խայտառակ վատ վիճակ է եղել, սկլերոզով չեմ տառապում, ՀՅԴ-ական թերթերի փակումը հիշում եք: Հիմա պատկերացնո՞ւմ եք՝ որեւէ թերթ փակվի:

Զ. Թ. – Մարտի 1-ը մի մոռացեք, պատասխանը դեռ պիտի տաք, արդյո՞ք դրանից հետո վախի մթնոլորտ չմտավ ՀՀ… Դուք այս պահին ոչնչով չեք տարբերվում Շմայսից, այնքանով, որ դուք քաղաքակիրթ Շմայս եք: Խոսքի ազատությունից մի՛ խոսեք: ՀՀԿ-ն այսօր բռնաճնշման է ենթարկում բոլոր հիմնարկների աշխատակիցներին, վերցնում է նրանց անձնագրային տվյալները եւ պարտադրում: Դուք այնպիսի բաներ եք ասում, ոնց որ գնացել էիք Շմայսի հետ կոնսուլտացիա էիք արել, եկել էիք այստեղ:

Լ. Մ. – Դուք առաջադրվել եք թիվ 2 ընտրատարածքում, քանի՞ հոգի առաջադրված թեկնածու կա: Ասում եք՝ վախի մթնոլորտ կա, վախենո՞ւմ են, բա վախեցա՞ծ եք դուք:

Զ. Թ. – Նրանք, ովքեր առաջադրված են իմ կուսակցությունից, ձեզանից չեն վախենում, դուք ո՞վ եք, որ մեզ վախեցնեք, վախի մթնոլորտ կա այն աշխատողների հանդեպ, ովքեր պետական ապարատում են: Հետո վերցնում եք 7000 մարդ միանգամից լցնում եք վագոնները, տանում լցնում եք ձեր կուսակցություն, հետո պարծենում եք, որ ձեզ մոտ վագոնով մարդիկ են ընդունվում, անհարմար չի՞: Դուք մարդկանց փող եք բաժանում, պարտադրում եք, հարկադրում եք:

Լ. Մ. – Ո՞ւմ ենք ստիպել, ասեք: Ամենաանաչառ սոցիոլոգիական հարցումներն են ասել՝ վարչապետի ռեյտինգը 80 տոկոս է, իսկ վարչապետը մեր կուսակցության փոխնախագահն է:

Զ. Թ.– Այդ վարչապետը դեռ նոր է եկել կուսակցություն, մնացածինը ստուգեք, էլի, ինչո՞ւ եք էդ մարդուն տարել դարձրել ձեր էմբլեմը, ինչո՞ւ ձեր ցուցակում չի: Իրավունք չունի, բայց քարոզարշավը ինքն է վարում: Ընտրական օրենսգիրքն արգելում է աշխատանքի պահին քարոզչությամբ զբաղվել: Ամբողջ օրը ցերեկով պտտվում է կուսակցությունով: Աշխատանքից դուրսը 6-ից հետո է, մինչեւ 6-ը չունի իրավունք: Օրը ցերեկով հրճվանքով շրջում է, առնում է իր ճիժուպժին ու պտտվում, պետք է արձակուրդ գնա:

Լ. Մ. – Էդ էր պակաս երկրի վարչապետին արգելեիք իր սեփական քարոզարշավին մասնակցել: Օրենքը թույլ տալիս է:

Հ. Ջ.- Տիկին Թադեւոսյան, Ձեզ համար ամեն դեպքում արժանահավա՞տ է վարչապետի վարկանիշի գնահատականը՝ 80%:

Զ. Թ.– Ես չեմ էլ վիճարկում՝ այդ ով է նկարել, ինչու է նկարել: Հիմա մի կին կանգնեց, ասեց՝ ՀՀ կանանց 80%-ը սիրահարված է, համարենք դա սոցհարցո՞ւմ… Բայց կարծում եմ՝ Ծառուկյանի ռեյտինգը ձեր վարչապետի ռեյտինգից բարձր է: Օրինակ՝ Ծառուկյանի ոտքերի տակ մարդիկ փռվում են, իսկ իր ոտքերի տակ՝ ոչ:

Հ. Ջ.– Քաղաքական վերջին ինտրիգներին անդրադառնանք. նախընտրական շրջանում միջադեպեր եղան, վերջինը Ջրառատի դեպքն էր, ինչպե՞ս կմեկնաբանեք:

Լ. Մ. – Կարծում եմ՝ բոլոր ողջամիտ մարդկանց համար հասկանալի է, որ ՀՀԿ-ն ամենաքիչն է շահագրգռված, որ որեւէ միջադեպ լինի, որովհետեւ բոլոր սլաքներն ուղղվում են իրեն: Պարզ է, որ մեղադրելու են, բայց ՀՀԿ-ին դա պետք չի, ոչ մի հարց չի լուծում: Միջադեպ կարող է լինել, բայց շահագրգռվածություն չի կարող լինել:

Զ. Թ.– Մարտիրոսյա՛ն, ո՞վ է նշանակել Լեւոն Երանոսյանին, նրանք իշխանության սպասարկուներն են: Որ դուք ուզենաք, չե՞ք կարող Գասպարյանին ասել, թե ինչ է կատարվում ձեր համակարգում: Գնացեք ասեք:

Լ. Մ. – Ասվել է, կարո՞ղ է ամեն ասելը պետք է ձեզ հետ համաձայնեցնել…

Հ. Ջ. – Սամվել Բաբայանը սպառնացել է, թե խորհուրդ չեմ տա դաշինքի դեմ կանգնեն, արյունահեղություն կլինի:

Լ. Մ.– Չեմ կարծում, որ դաշինքի դեմ պետք է բան անեն: Բոլոր ցուցակները խնդիր ունեն հնարավորինս շատ ձայներ հավաքելու: Կան ցուցակներ, անզեն աչքով հասկանալի է, որ շեմը հաղթահարելու մեծ խնդիր են ունենալու: Դա ակնհայտ է… ես վստահ եմ, որ ՀՀԿ-ն հաղթելու է, ՀՀԿ-ին պետք է հավասարարժեք այլընտրայնք, նույն պոտենցիալով ընդդիմադիր բեւեռ:

Զ. Թ. – Պետական բյուջեն թալանելու հիման վրա ստեղծված պոտենցիալի մասի՞ն եք ասում: Ձեր վերջին երկու նախագահները ամեն մեկը 6 մլրդ դոլար կարողություն ունեն: Իմ նախագահը բոլորը գիտեն՝ ինչ ունի, ԿԸՀ-ին հայտարարագիր են տվել, նայեք՝ ինչ ունի: Իմ նախագահը գրագետ, մեծագույն քաղաքագետ, դիվանագետ է, մնացածին եկեք համեմատեք: Երանությամբ պետք է հիշեք նրան:

Լ. Մ. – Մենք առանց երանության ենք հիշում: Շատ ժամանակ զզվանքով ենք հիշում… Մենք թույլ չենք տա, որ դուք իշխանության գաք:

Զրույցը՝ Հ. ՋԵԲԵՋՅԱՆԻ

«Առավոտ»

16,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. … ԱՅ անտեր և անօրեն Երկրի նախագահ` Ս. Սարգսյան, ձեր օրինախախտ ՀՀ (իրավապահ մարմիների), Կոռուպացված ՀՀ (արդարադատության) և ՀՀ Սահմանադրական դատարանի Ողջ համակարգի հետ միասին …
    … առանց որևիցե մի հիմնավոր իրավական և օրինական փաստաթուղթ ունենալու, դուք իրավունք չունեիք` ի շահ ՌԴ-ն հանցախմբի, նախկին ԽՍՀՄ հաշվառված ”պատանդ” քաղաքացուն, 2004թ. մինչև 06.05.2013թ. ինձ ապօրինի` օդի մեջ, միայն թղթի վրա ճանաչեիք` ՀՀ-ն հաշվառված քաղաքացի, միաժամանակ` հրաժարվիք ինձ տրամադրել ՀՀ-ն քաղաքացու անձնագիր, և կանխամտացված, ինձ զրկեիք` աշխատանքից, ընտրելու, ազատ տեղաշարժի, ՀՀ-ն Սահմանադրական իրավունքներից և Եվրոպական Կոնվենցիայի պաշտպանության իրավունքի և մարդու հիմնարար ազատություննից …
    … Այս ամենից հետո, դուք` կարգախոսով … Մինչ օրս …
    … Բռնազավտել եք` մեր Երկրը և ՀՀ-ն օրենքը, Ինձ, ընտանիքս և Իմ ՀԱՅ ժողովրդի` Ազատությունը և Արդարությունը ….
    … Ի վերջո` ՇՄ-ի համայքը և իմ ընտանիքը, ձեզ` Չի ընտրել, Ինքնակամ Հեռացեք` ՀՀ-ից … ձեր Իսկ մեղկով` 2013թ-ից Ворпес Гахтакан … Սա էլ` Իմ ՌԴ-ն … հեռ. +7(913)173-40-89 … 16
    .03.2017г. …

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031