ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հարցազրույց է տվել NBC News-ին՝ կոչ անելով լուրջ վերաբերվել Ռուսաստանից բխող սպառնալիքներին:
«Լուրջ վերաբերվեք դրան: Մենք չենք կարող վստահել Ռուսաստանին: Մենք երբեք չպետք է վստահենք Ռուսաստանին»,-ասել է նա: Այսպիսով, Հեյլին ավելի կոշտ դիրքորոշում է զբաղեցրել այս հարցում, քան նախագահ Դոնալդ Թրամփը: Վերջինս բազմիցս հայտարարել է, որ իր վարչակազմն ավելի լավ հարաբերություններ կհաստատի Մոսկվայի հետ, քան նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը Ռուսաստանին անդրադարձել է՝ մեկնաբանելով Yahoo կայքի դեմ կիբերհարձակումները, որի շրջանակներում ԱՄՆ Արդարադատության նախարարությունը մեղադրանքներ է առաջադրել երեք ռուսների:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ