Լրահոս
Օրվա լրահոսը

Օրգանիզմը մաքրեք եւ անցեք բուսական սննդի

Մարտ 16,2017 13:00

Երբ արդեն վերջնականապես որոշել եք ուրիշ կերպ ապրել, ավելի լավ կլինի նոր ապրելակերպի անցման առաջին քայլն անել գարնանը, երբ արեւը հաճելիորեն ջերմացնում է, եւ ծլարձակում, աճում են բույսերը։ Տարվա այդ ժամանակ մարդը ձգտում է դեպի բուսական սնունդը, դեպի կանաչեղենը։

Բուժիչ սնուցման դեպքում պետք է ուտել օրական երկու կամ, ավելի լավ կլինի, մեկ անգամ։ Ընդունած սննդի ծավալը չպետք է գերազանցի ստամոքսի բնական վիճակի ծավալին։ Սնունդ ընդունելու ընդմիջումները 3-4 ժամից պակաս չպետք է լինեն։

Ուտելու ընթացքում կամ ուտելուց հետո (ամենաքիչը 1 ժամ) ջուր չպետք է խմել։ Կարելի է խմել ուտելուց 15 րոպե առաջ։ Եվ վերջին խորհուրդը սննդաբանների կողմից՝ չմոռանաք ուտելիքը համեմել թարմ կանաչեղենով։

Մինչ բուսական սննդին անցնելը, եթե ցանկանում եք օրգանիզմը մաքրել, ապաքինել, նախ պետք է դրանք կատարել փուլերով:

Ապաքինող սնուցման անցնելու ընթացքում խորհուրդ է տրվում օրգանիզմին օգնել մաքրող պրոցեդուրաներով։ Հետագայում, երբ կանցնեք բուսական սննդի, օրգանիզմը մաքրելու կարիքն այլեւս չի զգացվի։ Ինչպես բուժման ցանկացած մեթոդ, օրգանիզմի մաքրումը նույնպես անհատական բնույթ է կրում, ամեն ինչ կախված է մարդու հոգեվիճակից եւ օրգանիզմի առանձնահատկություններից: Ուստի ցանկացած բուժում սկսելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Լեղապարկը եւ լյարդը շատ լավ մաքրվում են ժողովրդական բժիշկ Ն. Ա. Բուրովայի մեթոդով։ Նախորդ օրը պետք է ընդունել թուլացնող ազդեցություն գործող դեղաբույսեր, իսկ երեկոյան կատարել մաքրող հոգնա։ Սննդի ընդունումը լրիվ բացառվում է։ Հաջորդ օրը կրկնել նույնը։ Երեկոյան խմել 100 գրամ ձիթապտղի ձեթ եւ ուտել մեկ կիտրոն։ Այնուհետեւ լյարդի վրա ջերմակ դնել եւ պառկել անկողնում։ Երկու ժամ անց եւս 100 գրամ բուսայուղ խմել, 1-2 կիտրոնի հետ, նորից ջերմակ դնել ու պառկել քնելու։ Առավոտյան ջրիկ կղանքի հետ կարտաթորվեն մեծ քանակությամբ դեղնականաչավուն եւ դեղնաշագանակագույն գնդիկներ։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

16,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031